հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանում կկայանան Եվրոպայի վոլեյբոլի Մ-22 առաջնության մրցաշար

Երևանում կկայանան Եվրոպայի վոլեյբոլի Մ-22 առաջնության մրցաշար

Հուլիսի 21-23-ը Երևանում կանցկացվի 2024թ Եվրոպայի վոլեյբոլի Մ-22 առաջնության որակավորման 1-ին փուլի մրցաշար: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան:

Հանդիպումները կկայանան «Գազպրոմ Արմենիա» ուսումնա-սպորտային համալիրում: Արդեն հայտնի է մրցաշարի խաղացանկը.

21.07.

15:00 Ֆրանսիա-Դանիա

17:30 Հայաստան-Պորտուգալիա

22.07.

15:00 Ֆրանսիա-Պորտուգալիա

17:30 Հայաստան-Դանիա

23.07.

15:00 Պորտուգալիա-Դանիա

17:30 Հայաստան-Ֆրանսիա

 

2024թ Եվրոպայի վոլեյբոլի Մ-22 առաջնության որակավորման 1-ին փուլին կմասնակցեն 20 թիմ, որոնք բաժանվել են 5 ենթախմբի: Դրանց հաղթողները և 2-րդ տեղերի լավագույն երկուսը կմտնեն եզրափակիչ փուլ:

  • Կիսվել: