ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում կանցկացվի շախմատի Artsakh Open բարեգործական մրցաշար

Երևանում կանցկացվի շախմատի Artsakh Open բարեգործական մրցաշար

Նոյեմբերի 12-ին Երևանում կանցկացվի «Artsakh Open» շախմատի բարեգործական մրցաշար։ Այս մասին տեղեկացնում է Календарь армянской диаспоры տելեգրամ-ալիքը։

«Բոլոր շախմատիստներին հրավիրում ենք մասնակցելու մրցաշարին։

Սա ինտելեկտուալ ժամանց է՝ արցախցի հարկադիր վերաբնակների համար, քանի որ միջոցառման ընթացքում մասնակիցները և հանդիսատեսը հնարավորություն կունենան նվիրատվություն կատարել օգնության ֆոնդին։

Հասցե՝ Երևան, Շևչենկո փող․, 34, 3-րդ հարկ (Հայաստանի շախմատի ակադեմիա)։

Սկիզբը՝ 14:00-ից»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: