չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Երևանում հանդիպել են Արթուր Աբրահամն ու Յուրի Ջորկաեֆը

Երևանում հանդիպել են Արթուր Աբրահամն ու Յուրի Ջորկաեֆը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Երևանում հանդիպել է ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին:

«Ֆուտբոլի լեգենդ Յուրի Ջորկաեֆ: Շատ հաճելի անձնավորություն: Հարգանք»,- Ինստագրամում գրել է անվանի բռնցքամարտիկը՝ տեղադրելով ֆրանսահայ ֆուտբոլիստի հետ լուսանկարներ:

Հիշեցնենք, որ Յուրի Ջորկաեֆը Երևան է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի հիմնադրամի ճամբար - Հայաստան 2021» ծրագրին մասնակցելու համար:

 

 

  • Կիսվել: