շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

Երևանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

Ապրիլի 25-ին Երևանում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։

Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով՝ Հովհաննես Հարությունյան (48 կգ քաշային կարգ), Դավիթ Սաֆարյան (51 կգ), Էրիկ Առուստամյան (54 կգ), Գոռ Ազիզյան (57 կգ), Ոսկան Ոսկանյան (60 կգ), Արթուր Մկրտչյան (63,5 կգ), Յուրա Բաբլումյան (67 կգ), Արման Միսկարյան (71 կգ), Արմեն Պողոսյան (75 կգ), Աղվան Ալեքսանյան (80 կգ), Դավիթ Սիմոնյան (86 կգ), Իշխան Հովսեփյան (92 կգ) և Ալբերտ Հարությունյան (+92 կգ)։ 

Այսօր ժամը 17։00-ին Միկա մարզահամալիրում կկայանա առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ Նախքան այդ՝ ժամը 13։00-ից կկայանան առաջին մենամարտերը։ Մրցաշարին մասնակցում է 29 երկրի 275 մարզիկ։

  • Կիսվել: