կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
«Երևանի քաղաքապետի գավաթ» ու «Բարեկամության գավաթ» բռնցքամարտի մրցաշարերն ընդգրկվել են World Boxing-ի օրացույցային պլանում

«Երևանի քաղաքապետի գավաթ» ու «Բարեկամության գավաթ» բռնցքամարտի մրցաշարերն ընդգրկվել են World Boxing-ի օրացույցային պլանում

«Երևանի քաղաքապետի գավաթ» ու «Բարեկամության գավաթ» բռնցքամարտի մրցաշարերն ընդգրկվել են World Boxing-ի օրացույցային պլանում, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի ջանքերով «Երեւանի քաղաքապետի գավաթ» եւ «Բարեկամության գավաթ» մրցաշարերն ընդգրկվել են WORLD BOXING-ի օրացույցային պլանում եւ կանցկացվեն ամենաբարձր մակարդակով` Հայաստան բերելով բազմաթիվ երկրների հավաքականների։ «Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշարը, որին կմասնակցեն մեծահասակ բռնցքամարտիկները, նախատեսված է անցկացնել հուլիսի 20-26-ը։

Արդեն 3-րդ անգամ անցկացվող «Բարեկամության գավաթ» մրցաշարին էլ կմասնակցեն մինչեւ 17 տարեկան բռնցքամարտիկները։ Այն տեղի կունենա նոյեմբերի 9-14-ը։ Այս մրցաշարը ընդգրկված է եղել նաեւ EUBC-ի օրացույցային պլանում եւ այժմ իր ուրույն տեղը կունենա WORLD BOXING-ի մրցումային օրացույցում»,-ասված է ՀԲՖ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: