երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի «Փյունիկ»-ը նոր գլխավոր քարտուղար ունի

Երևանի «Փյունիկ»-ը նոր գլխավոր քարտուղար ունի

Դավիթ Մարտիրոսյանը նշանակվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նախկինում «Փյունիկ»-ում այս պաշտոնը զբաղեցնում էր Էլինա Կարապետյանը:

Դավիթ Մարտիրոսյանն արդեն երկար տարիներ գործունեություն է ծավալում հայկական ֆուտբոլում ու նպաստում դրա զարգացմանը: 

2012 թվականից մինչև 2020-ը թղթակցել է «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթին: Դավիթ Մարտիրոսյանն աշխատել է «Միկա» ու «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբների մամուլի բաժնում:

2019 թվականից Մարտիրոսյանը համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը` որպես հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավար, այնուհետև դարձել գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։

Մարտիրոսյանը նաև հանդիսանում է Newmag հրատարակչատան սպորտային մատենաշարի ղեկավարը:

  • Կիսվել: