շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Երևանի Արարատը երեք նորեկ ունի

Երևանի Արարատը երեք նորեկ ունի

Երևանի «Արարատի» շարքերն է համալրել 18-ամյա իվուարցի ֆուտբոլիստ Բի Քրիստ Իլարիոն Գուռը: Քրիստ Գուռը ծնվել է 2005 թվականի օգոստոսի 24-ին և խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում:

Նա «Արարատ» է տեղափոխվել Կոտ դ՛Իվուարի Բոկակոկորե ակադեմիայից: Ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքնվել է երեք տարվա պայմանագիր, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

s

«Արարատի» շարքերն է համալրել նաև 18-ամյա իվուարցի ֆուտբոլիստ Մուսա Կանտեն: Մուսա Կանտեն ծնվել է 2005 թվականի օգոստոսի 19-ին և խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում:

Նա ևս «Արարատ» է տեղափոխվել Կոտ դ՛Իվուարի Բոկակոկորե ակադեմիայից: Ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքնվել է երեք տարվա պայմանագիր:

 

d



Երևանի «Արարատ» է վերադարձել 29-ամյա դարպասապահ Պողոս Այվազյանը: Պողոս Այվազյանը կարիերայի սկզբում պաշտպանել է «Միկայի» գույները։ 2016-ից 2022 թվականներին խաղացել է Երևանի «Արարատում»: Նա վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է «Շիրակում» և «Լեռնային Արցախում»։

 

 

d

  • Կիսվել: