կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Երևանի «Արարատ»-ը կգլխավորի պորտուգալացի մասնագետը

Երևանի «Արարատ»-ը կգլխավորի պորտուգալացի մասնագետը

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի․ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է պորտուգալացի Ռիկարդո Դիոնիսիոն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:43-ամյա մասնագետը նախկինում գլխավոր մարզչի պաշտոն է զբաղեցրել շվեյցարական «Լոզան Ուշի», «Սիոն» և «Նիոն» ակումբներում։

Բացի այդ, նա աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական բրազիլական «Բոտաֆոգո» և «Բահիա», մեքսիկական «Լեոն», ինչպես նաև էկվադորական «Ինդեպենդյենտե» ակումբներում։

Իր մարզչական կարիերայի սկզբնական փուլում Ռիկարդո Դիոնիսիոն հանդես է եկել որպես ֆիզպատրաստության մարզիչ պորտուգալական առաջատար ակումբներում՝ «Բրագա», «Սպորտինգ» և «Պորտու»։ Ռիկարդո Դիոնիսիոյի մարզչական շտաբում ընդգրկված են էկվադորցի Մարկո Դուրան Մոնտենեգրոն, Գևորգ Պողոսյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Էրիկ Խաչատրյանը։

  • Կիսվել: