Երեք խաղ, երեք հաղթանակ. Հայաստանի ֆուտզալի ընտրանին անպարտելի էր տնային մրցաշարում
Հայաստանի ֆուտզալի ազգային թիմը 100 տոկոսանոց ցուցանիշով նվաճեց Երևանում անցկացված «Unibank Cup» միջազգային մրցաշարի հաղթողի տիտղոսը, գրում է armsport.am-ը:
Մրցաշարային վերջին օրը Ռուբեն Նազարեթյանի թիմն ուժերը չափեց Վրաստանի հավաքականի հետ։
Երկրորդ խաղակեսում բեկելով խաղի ընթացքը՝ հայ ֆուտզալիստները կամային հաղթանակ կորզեցին (3:1)։ Գոլերի հեղինակ դարձան Արսեն Պետրոսովն ու Նիկիտա Խրոմիխը, գրանցվեց նաև մեկ ինքնագոլ մրցակցի կողմից։
Մինչ այդ մեր ընտրանին պարտության էր մատնել Մոլդովայի (2:1) և Ղրղզստանի (5:1) թիմերին՝ ընդհանուր առմամբ վաստակելով 9 միավոր։
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում, որտեղ պատվավոր հյուր Եղիշե Մելիքյանը հանձնեց հաղթական գավաթը Հայաստանի հավաքականին։
Տեսանյութը՝ այստեղ:



