ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երեք ֆուտբոլիստների զինծառայությունից տարկետումը դադարեցվեց. Նման հարցով դիմել էր ՀՖՖ-ն

Երեք ֆուտբոլիստների զինծառայությունից տարկետումը դադարեցվեց. Նման հարցով դիմել էր ՀՖՖ-ն

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 15-ի նիստում դադարեցրել է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար Սուրեն Արմենի Հակոբյանին տրված տարկետումը:

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի   մինչև 19 տարեկանների հավաքական թիմի անդամ չհամարվող Սուրեն Արմենի Հակոբյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու  խնդրանքով դիմել է Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիան:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ դադարեցրել է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար Հայկ Ալեքսանդրի Գալստյանին տրված տարկետումը, ով այլեւս չի հանդիսանում Հայաստանի ֆուտբոլի   ազգային հավաքական թիմի անդամ:

Նման խնդրանքով կառավարությանը դիմել է Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիան:

Մեկ այլ որոշմամբ դադարեցվել է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար Նարեկ Խաչատուրի Մելքումյանին տրված տարկետումը:

Նարեկ Մելքումյանը այլեւս չի հանդիսանում Հայաստանի ֆուտբոլի   մինչև 19 տարեկանների  հավաքական թիմի անդամ:

  • Կիսվել: