ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երեք ֆուտբոլիստ զինծառայությունից տարկետման իրավունք ստացավ

Երեք ֆուտբոլիստ զինծառայությունից տարկետման իրավունք ստացավ

Կառավարությունը սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող երեք ֆուտբոլիստի՝ Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տվեց: Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։  

Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ նախագահի 2019 թվականի հուլիսի 12-ի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Յուրի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար  Արմենի Դերմեջյանին, որոնք հանդես են  գալու ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում:

  • Կիսվել: