երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Երբ արժանի էինք ոչ-ոքիի․ Հայաստան — Հունգարիա՝ 0:1

Երբ արժանի էինք ոչ-ոքիի․ Հայաստան — Հունգարիա՝ 0:1

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում զիջեց Հունգարիայի ընտրանուն, գրում է armsport.am-ը:

Մրցակիցն իր միակ գոլը խփեց 33-րդ րոպեին։ Դոմինիկ Սոբոսլայի փոխանցումից հետո գոլ խփեց Բարնաբաշ Վարգան։

Այսպիսով, Հունգարիայի ընտրանին 8 միավորով երկրորդ տեղում է։ Մեր հավաքականը 3 միավորով մնում է վերջին տեղում։ 

Հայաստան — Հունգարիա՝ 0:1
Գոլը՝ Վարգա (33′)

 

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

  • Նորվեգիա — Էստոնիա՝ 4:1
  • Ադրբեջան — Իսլանդիա՝ 0:2

Խմբային աղյուսակն այս պահին

 

  • Կիսվել: