շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էլմիրա Կարապետյանը՝ ISSF Grand Prix 2024-ի փոխչեմպիոն

Էլմիրա Կարապետյանը՝ ISSF Grand Prix 2024-ի փոխչեմպիոն

Սլովենիայի Ռուսե քաղաքում շարունակվում է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը, հայտնում են Հայաստանի Հրաձգության ֆեդերացիայից: 
 
՛՛Մրցումային 2րդ օրը,10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում, Էլմիրա Կարապետյանը 579 միավոր արդյունքով, 2րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։
 
Եզրափակչում պահպանելով դիրքերը,239,6 միավոր արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: