կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Էլինա Ավանեսյանը պարտվեց որակավորման եզրափակիչում

Էլինա Ավանեսյանը պարտվեց որակավորման եզրափակիչում

Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի հիմնական փուլ։

Որակավորման եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 78-րդ ռակետ, բրիտանացի Հերիետ Դարթի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով։

Որակավորման առաջին շրջանում 21-ամյա հայ մարզուհին 6:3, 6:1 հաշվով հաղթել էր աշխարհի 410-րդ ռակետ, ամերիկացի Լորեն Դեւիսին։

Ցինցինատիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,2 միլիոն դոլար է։

  • Կիսվել: