չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Էլինա Ավանեսյանը պարտվեց երկրորդ մրցափուլում. Բոգոտայի մրցաշար

Էլինա Ավանեսյանը պարտվեց երկրորդ մրցափուլում. Բոգոտայի մրցաշար

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթները Բոգոտայում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում:

Երկրորդ շրջանում նա մրցեց ամերիկուհի Պիթոն Սթրինսի հետ և պարտվեց 4-6, 1-6 հաշվով: Առաջին շրջանում Էլինան 51 րոպեում 6-1, 6-0 հաշվով հաղթել էր աշխարհի նախկին 5-րդ ռակետ, 35-ամյա իտալացի Սառա Էրանիին:

Բոգոտայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 259.303 եվրո է:

  • Կիսվել: