ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել ԱՄՆ բաց առաջնության մեկնարկում

Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել ԱՄՆ բաց առաջնության մեկնարկում

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել ԱՄՆ բաց առաջնության հենց մեկնարկում:

Ավանեսյանի առաջին մրցակիցը աշխարհի 90-րդ ռակետ Անաստասիա Զախարովան էր: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը զիջել է երկու սեթում` 6:3, 6:4 հաշվով:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Յանիկ Սիններն է, իսկ կանանց մրցաշարում`Արինա Սաբալենկոն:

  • Կիսվել: