հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Էլինա Ավանեսյանը  չի կարողացել հաղթահարել նորզելանդական Օքլենդում անցկացվող մրցաշարի երկրորդ շրջանը

Էլինա Ավանեսյանը չի կարողացել հաղթահարել նորզելանդական Օքլենդում անցկացվող մրցաշարի երկրորդ շրջանը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (74-րդ ռակետ) չի կարողացել հաղթահարել նորզելանդական Օքլենդում անցկացվող մրցաշարի երկրորդ շրջանը։

21-ամյա թենիսիստուհուն պայքարից դուրս է թողել աշխարհի 31-րդ ռակետ, ամերիկացի Էմմա Նավարոն, որը հաղթել է 6-1, 6-2 հաշվով։

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Ավանեսյանը 7-6, 6-2 հաշվով առավելության էր հասել նորզելանդացի Մոնիկ Բերիի նկատմամբ։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 267 հազար դոլար է։

 

  • Կիսվել: