երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Էլինա Ավանեսյանը առաջադիմել է 2 տեղով

Էլինա Ավանեսյանը առաջադիմել է 2 տեղով

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման ցուցակում զբաղեցնում է 159-րդ տեղը։

Թարմացված աղյուակում 23-ամյա թենիսիստուհին առաջադիմել է երկու աստիճան, թեև մրցաշարի չի մասնակցել անցած շաբաթ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ալինա Չառաևան բարձրացել է 105-րդ տեղ: WTA-ի վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել բելառուս Արինա Սաբալենկան:

  • Կիսվել: