հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Էլինա Ավանեսյանն առաջադիմել է․ WTA

Էլինա Ավանեսյանն առաջադիմել է․ WTA

Բիրմինգհեմի մրցաշարի որակավորման փուլը հաղթահարելու շնորհիվ հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում առաջադիմել է չորս կետով և բարձրացել 74-րդ տեղ։

WTA-ի թարմացված աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Այն շարունակում է գլխավորել լեհ Իգա Շվյոնտեկը, որին հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ) և Արինա Սաբալենկան (Բելառուս)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Ռուսաստանցի մարզուհին արդեն դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, հայտնում է sport.news.am-ը:

  • Կիսվել: