կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Եղիշե Մելիքյանը հետևել է Երևանի «Ուրարտուի» և Մոսկվայի «Լոկոմոտիվի» հանդիպմանը

Եղիշե Մելիքյանը հետևել է Երևանի «Ուրարտուի» և Մոսկվայի «Լոկոմոտիվի» հանդիպմանը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներկա է գտնվել Երևանի «Ուրարտուի» և Մոսկվայի «Լոկոմոտիվի» միջև կայացած հանդիպմանը։

Հանդիպումն ավարտվել է ռուսական ակումբի հաղթանակով՝ 3-2 հաշվով։

Նշենք, որ աշխատանքային ուղևորության ընթացքում Մելիքյանը ներկա է գտնվել մեր հավաքականի մի քանի առաջատարների թիմերի խաղերին և առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ, որոնց թվում եղել են Էդուարդ Սպերցյանն ու Նաիր Թիկնիզյանը։

Հիշեցնենք, որ «Ուրարտուի» ուսումնամարզական հավաքը Արաբական Միացյալ Էմիրություններում նախատեսված է հունվարի 26-ից մինչև փետրվարի 13-ը։

  • Կիսվել: