երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էդուարդո Տեյշերան հեռացել է «Ուրարտուից»

Էդուարդո Տեյշերան հեռացել է «Ուրարտուից»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Էդուարդո Տեյշեյրան երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բրազիլացի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը։

Էդուարդոն «Ուրարտուի» կազմում ընդհանուր առմամբ 12 հանդիպման է մասնակցել` դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

  • Կիսվել: