Էդուարդ Սպերցյանը՝ տուրի լավագույն ֆուտբոլիստ․ ՌՊԼ
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը WhoScored-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։
Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 8,6։
«Զենիթի» դեմ արտագնա խաղում (1-1) Սպերցյանը դարձել էր գոլի հեղինակ։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 15 խաղի, դարձել 7 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։