հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում

Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2022/2023 մրցաշրջանի արդյունքներով Ռուսաստանի 33 լավագույն ֆուտբոլիստներին։

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ևս ընդգրկվել է այս ցուցակում. նա ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ձախ կենտրոնական կիսապաշտպան։

Հիշեցնենք` Սպերցյանը նաև ճանաչվել էր 2022-2023 մրցաշրջանի Ռուսաստանի առաջնության լավագույն կիսապաշտպան ու «Կրասնոդար»-ի լավագույն ֆուտբոլիստ:

  • Կիսվել: