շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵԱ․ Վաղարշակ Քեյանն ու Տիգրան Հովսեփյանը՝ ոսկե մեդալակիրներ (տեսանյութ)

ԵԱ․ Վաղարշակ Քեյանն ու Տիգրան Հովսեփյանը՝ ոսկե մեդալակիրներ (տեսանյութ)

Ռումինիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնության եզրափակիչներում Հայաստանի 9 ներկայացուցիչներից ռինգ դուրս եկան 48 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Վաղարշակ Քեյանը եւ 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը։

Երկուսն էլ հաղթանակ տարան եւ նվաճեցին ոսկե մեդալ։ Քեյանի մրցակիցն իտալացի Անտոնի Մոետին էր, Հովսեփյանինը՝ լեհ Օսկար Գրոձիցկին։

Եզրափակիչներում հանդես կգան նաեւ 52 կգ քաշային Արեն Խառատյանը, 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը, 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը, 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը։

Տեսանյութը՝ այստեղ, ևս մեկը՝ այստեղ:

  • Կիսվել: