երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
ԵԱ-ում ազատ ոճի Հայաստանի պատանեկան հավաքականը վաստակեց 1 ոսկե և 5 բրոնզե մեդալ

ԵԱ-ում ազատ ոճի Հայաստանի պատանեկան հավաքականը վաստակեց 1 ոսկե և 5 բրոնզե մեդալ

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում վերջին երկու մեդալները նվաճեցին Արտակ Աղաբեկյանն ու Աշոտ Գյուլնազարյանը։

Արտակ Աղաբեկյանը Եվրոպայի առաջնությունում երկու հաղթանակ տոնելուց հետո կիսաեզրափակիչում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Ջամալ Բակաևին։ Երրորդ տեղի համար գոտեմարտում հայ ըմբիշը 4։2 հաշվով հաղթելով ուկրաինացի Եվգենի Շարկովին նվաճեց բրոնզե մեդալը։

Ինչ վերաբերվում է Աշոտ Գյուլնազարյանին, ապա մեր ըմբիշը Հունգարիայի և Ռումինիայի ներկայացուցիչներին հաղթելուց հետո կիսաեզրափակիչում պարտվեց ռուսաստանից Ռուսլան Շոգենովին։ Իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը ժամանակից շուտ՝ 10։0 հաշվով հաղթանակի հասավ շվեյցարացի Կևին Բիրխլերի նկատմամբ։

Այսպիսով ազատ ոճի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում վաստակեց 1 ոսկե և 5 բրոնզե մեդալ։

  • Կիսվել: