կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԱ․ Սլավիկ Գալստյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար

ԵԱ․ Սլավիկ Գալստյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար

Ռումինիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) սփոփիչ գոտեմարտում մրցեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Նեստորի Կալե Միկայել Մանիլայի հետ եւ հաղթեց 6:2 հաշվով։

Սլավիկ Գալստյանը  բրոնզե մեդալի համար կգոտեմարտի թուրք Մուրատ Ֆիրատի հետ։

Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակիչում մրցել էր ռուս Ռուսլան Բիչուրինի հետ եւ պարվել 0:9 հաշվով:

82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 1:10 հաշվով պարտվեց Հունգարիայի ներկայացուցիչ Էրիկ Շիլվասիին եւ ավարտեց պայքարը։

  • Կիսվել: