ԵԱ. Սլավիկ Գալստյանը հաղթեց 2 րոպեում
Սլավիկ Գալստյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում մրցեց Շվեդիայի ներկայացուցիչ Նիկլաս Յան Օլով Պոնտուս Օյլենի հետ: Գոտեմարտի մեկնարկում շվեդ մրցակիցը 4 միավորանոց գլորում կատարեց: Սլավիկ Գալստյանը քթի վնասվածք ստացավ եւ նկատողություն: Առաջին մրցափուլի երկրորդ հատվածում Գալստյանը իրար հաջորդող գլորումներով հաշիվը դարձրեց 12:4 եւ հաղթանակի հասավ 2 րոպե եւ 9 վայրկյանում:
Փետրվարի 13-ին տպավորիչ հաղթանակով է մեկնարկել նաեւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ):
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխրահի քառակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչում մրցեց թուրք Բեյտուլա Կաիսդագի հետ եւ 9:1 հաշվով ժամանակից շուտ վստահ հաղթանակ տարավ: