ԵԱ. Սլավիկ Գալստյանը չհաղթահարեց քառորդ եզրափակիչի արգելքը
Ռումինիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը պարտվեց քառորդ եզրափակիչում:
Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակիչում մրցեց ռուս Ռուսլան Բիչուրինի հետ եւ պարվեց 0:9 հաշվով:
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Սլավիկ Գալստյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 2 րոպե, 9 վայրկյանում 12:4 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Նիկլաս Յան Օլով Պոնտուս Օյլենին: