հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵԱ․ Մրցումային երկրորդ օրը 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել

ԵԱ․ Մրցումային երկրորդ օրը 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 2-րդ մրցումային օրը 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել։ Այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 

60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը շատ վստահ պարտության է մատնել իսրայելցի Եգոր Նովիկովին։ Գրագետ մենամարտ է անցկացրել նաև 54 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը, որը առավելության հասավ Մալթայի ներկայացուցիչ Դյուսոն Չեմբեռի նկատմամբ։ Օրվա վերջին հաղթանակը տոնեց 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը, որը պարտության մատնեց իսրայելցի Ահմեդ Ջաբարին։

Ընդ որում մեր մարզիկը երկու անգամ մրցակցին ենթարկեց նոկդաունի։ Ապրիլի 27-ին մրցումների 3-րդ օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:

  • Կիսվել: