երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԵԱ․ Մանվել Խնձրցյանն ու Գեւորգ Թադեւոսյանը մեկնարկեցին հաղթանակով

ԵԱ․ Մանվել Խնձրցյանն ու Գեւորգ Թադեւոսյանը մեկնարկեցին հաղթանակով

Հայաստանի առաջին երկու ներկայացուցիչները հաղթանակով մեկնարկեցին ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մարտի 28-ից մեկնարկած Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս եկան Մանվել Խնձրցյանը (57 կգ) եւ Գեւորգ Թադեւոսյանը (65 կգ):

Մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը որակավորման փուլում 11:6 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ մոլդովացի Անատոլի Բուրուիանի նկատմամբ:

Մ23 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գեւորգ Թադեւոսյանը մեկնարկային գոտեմարտում 6:4 հաշվով սերբ Ստիվան Անդրիա Միչիչիին:

Մարտի 28-ին մրցագորգ դուրս կգան նաեւ Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):

Աշխարհի անհատական գավաթի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, բանակայինների աշխարհի առաջնության հաղթող Արման Անդրեասյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեց մրցակիցը կլինի 2018 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 28-ամյա թուրք Սելահաթին Կիլիչսալայանը:

Մ23 աշխարհի աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Ավագյանն էլ պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ կմրցի ադրբեջանցի Աշրաֆ Աշիրովի հետ:

  • Կիսվել: