երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ԵԱ․ Կանանց Հայաստանի հավաքականի կազմը՝ Ղազախստանի դեմ խաղերին

ԵԱ․ Կանանց Հայաստանի հավաքականի կազմը՝ Ղազախստանի դեմ խաղերին

Ֆուտբոլի կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 27-ից հունիսի 2-ը մարզական հավաք կանցկացնի, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Առաջին հանդիպումը կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մայիսի 31-ին Արմավիրում՝ մրցելով Ղազախստանի հավաքականի դեմ: Այնուհետև Հայաստանի թիմը կմեկնի Ղազախստան, որտեղ հունիսի 4-ին տեղի կունենա Ղազախստանի դեմ պատասխան հանդիպումը: 

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)
Շողիկ Սարդարյան - «Ուրարտու-աղջիկներ»
Լիլիթ Բաբայան - «Փյունիկ-աղջիկներ»

Պաշտպաններ

Սվետլանա Կարագյոզյան - «Ռուբին» (Ռուսաստան)
Լիանա Ղազարյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Միլանա Վարդանյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու-աղջիկներ»
Անի Ղուկասյան - «Փյունիկ աղջիկներ»
Մարինե Կարապետյան - «Փյունիկ աղջիկներ»

Կիսապաշտպաններ

Աննա Դալլաքյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանչյան - «Քրեյթոն» (Կանադա)
Մարալ Արթին - «Մալագա Սիթի» (Իսպանիա)
Կլաուդիա Չոլակյան – «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)
Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»

Հարձակվողներ

Օքսաննա Պիզլովա - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Անի Սաֆարյան - «Կոլումբիա Լայընս» (ԱՄՆ)
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»
Տաթև  Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»

  • Կիսվել: