շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԵԱ. Հրայր Ալիխանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

ԵԱ. Հրայր Ալիխանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը հաղթեց վերջին վայրկյաններին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար։

Սփոփիչ գոտեմարտում Ալիխանյանը 3:2 հաշվով առավելության հասավ մակեդոնացի Ռասուլ Շապիեւի նկատմամո։
Բրոնզե մեդալը կվիճարկի վրացի Աթվանդիլ Կենտչաձեի հետ։

Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիրը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:3 հաշվով հաղթել էր հունգարացի Մուրադ Կուրամագամեդովին: Քառորդ եզրափակիչում 0:3 հաշվով պարտվել էր Սլովակիան ներկայացնող Թաիմուրազ Սալկազանովին, որը դուրս են եկել եզրափակիչ։

Երեկոյան մրցահերթում Եվրոպայի երրորդ չեմպիոնական տիտղոսի համար կպայքարի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Եզրափակիչում Հարությունյանի մրցակիցը կլինի Զալիմխան Աբակարովը:

Ապրիլի 18-ին Զագրեբում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը:

  • Կիսվել: