կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԱ․ Հայկ Պապիկյանը մեկնարկեց հաղթանակով, Մեժլում Մեժլումյանը, Մուշեղ Մկրտչյանը եւ Լյովա Գեւորգյանը պարտվեցին

ԵԱ․ Հայկ Պապիկյանը մեկնարկեց հաղթանակով, Մեժլում Մեժլումյանը, Մուշեղ Մկրտչյանը եւ Լյովա Գեւորգյանը պարտվեցին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Պապիկյանը մեկնարկեց հաղթանակով, Մեժլում Մեժլումյանը, Մուշեղ Մկրտչյանը եւ Լյովա Գեւորգյանը պարտվեցին:

Հայկ Պապիկյանը (74 կգ) որակավորման փուլում 3:3 հաշվով առավելության հասավ լեհ Պատրիկ Քրիատոֆ Օլենչուզի նկատմամբ։

Մեժլում Մեժլումյանը (61կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչում 0:9 հաշվով պարտվեց  ալբանացի Զելիմխան Աբակարովին։

Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) որակավորման փուլում 4:7 հաշվով պարտվեց Լատվիայի ներկայացուցիչ Ալանս Ամիրովսին։

 Լյովա Գեւորգյան (125 կգ) 0:5 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Գիորգի Մեշվիլդիշվիլիին։

Հայաստանի հավաքականից պայքարը դեռ չի սկսել Կնյազ Իբոյանը (92 կգ): 1/8 եզրափակիչում Իբոյանը կգոտեմարտի բելառուս Յարասլու Իատկադուսի հետ:

Երեկոյան մրցահերթում Արսեն Հարությունյանն (57 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ) կպայքարեն չեմպիոնի կոչման համար:

Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի եւ գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը կփորձի նվաճել 4-րդ տիտղոսը: Նրա մրցակիցը կլինի թուրք Մուհամեդ Կարավուսի հետ: Կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին:

Չեմպիոնի տիտղոսի համար Արման Անդրեասյանը կգոտեմարտի վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ: Կիսաեզրափակիչում Անդրեասյանը 8:5 հաշվով հաղթեց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաեւին: 

  • Կիսվել: