երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱ․ Հայկ Ղահրամանյանն ապահովել է Հայաստանի թիմի երրորդ մեդալը

ԵԱ․ Հայկ Ղահրամանյանն ապահովել է Հայաստանի թիմի երրորդ մեդալը

Ռումինիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի երրորդ մեդալն ապահովել է 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը, որը 5:0 հաշվով հաղթել է լիտվացի մրցակցին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։

Ավելի վաղ առնվազն բրոնզե մեդալներ ապահովել են նաեւ Տիգրան Հովսեփյանն ու Ալբերտ Հարությունյանը։

75 կգ քաշային կարգում Ալբերտ Հարությունյանը 4:1 հաշվով հաղթել էր վրացի մրցակցին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

50 կգ քաշային կարգում Տիգրան Հովսեփյանը քառորդ եզրափակիչի մենամարտում 5:0 հաշվով պարտության էր մատնել  հունգարացի մրցակցին։

  • Կիսվել: