հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ԵԱ․ Հայաստանը նվաճեց եւս 4 մեդալ

ԵԱ․ Հայաստանը նվաճեց եւս 4 մեդալ

Չեխիայի Պլզեն քաղաքում ավարտվեց հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը Հայաստանը նվաճել է չորս մեդալ։

Գոհար Հարությունյան - Լիլիթ Մկրտչյան - Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 50մ խառը վազք մրցաձևում 1086 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, հաղորդում է ՀՀՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Գոռ Խաչատրյանը 50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում 388 միավորով նվաճեց ոսկե մեդալ։

Գոռ Խաչատրյան - Հայկ Մինասյան - Համլետ Կարենյան եռյակը 50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում 1107 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։

50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում Մարի Ղազարյան - Անահիտ Սարգսյան - Աիդա Ազատյան եռյակը 1036 միավոր արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։

  • Կիսվել: