երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱ․ Հայաստանի թիմը պարտվեց լեհերին

ԵԱ․ Հայաստանի թիմը պարտվեց լեհերին

Ռումինիայում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների թիմային առաջնության 6-րդ տուրում մրցեցին առաջատարներ Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականները։

2,5:1,5 հաշվով առավելության հասան լեհ շախմատիստները։ Հայաստանի հավաքականից ոչ ոքի խաղացին Էմին Օհանյանը, Ռոբերտ Փիլիպոսյան եւ Արսեն Դավթյանը։ Պարտություն կրեց երրորդ համար Էրիկ Չաքրյանը։

Լեհաստանի թիմը 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի թին ունի 8 միավոր եւ երրորդն է։ Երկրորդը Իսրայելի առաջին թիմն է՝ 9 միավոր։

Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր։

  • Կիսվել: