երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱ․ Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց խորվաթների հետ

ԵԱ․ Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց խորվաթների հետ

Չեռնոգորիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց խորվաթների հետ։

Հաղթանակ տարավ Հրանտ Մելքումյանը, ոչ ոքի ավարտեցին պարտիաները Գաբրիել Սարգսյանն ու Շանթ Սարգսյանը։ Առաջին համար Հայկ Մ․ Մարտիրոսյանը սպիտակ ֆիգուրներով պարտվեց Իվան Սարիչին։

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել էր Չեռնոգորիայի թիմին։

Կանանց Հայաստանի թիմը 1,5:2,5 հաշվով պարտվեց սերբերին։

Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը վաստակեցին կեսական միավոր։ Չորրորդ համար Մարիա Գեւորգյանը սպիտակներով պարտություն կրեց։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 3:1 հաշվով հաղթել էր չեխերին։  

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 9 տուր։

  • Կիսվել: