շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԵԱ․ Հայաստանի երեք ներկայացուցիչ եզրափակիչում է

ԵԱ․ Հայաստանի երեք ներկայացուցիչ եզրափակիչում է

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց մեծահասակների և երիտասարդների հավաքականները ապրիլի 21-ից 29-ը մասնակցում են Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությանը:

Ապրիլի 24-ին Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը և Արթուր Ավետիսյանը դուրս եկան եզրափակիչ փուլ, հայտնում է Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականների կազմերը ԵԱ-ի համար․

Մեծահասակների հավաքական․

Արթուր Դավթյան
Վահագն Դավթյան
Հարություն Մերդինյան
Արթուր Ավետիսյան
Գագիկ Խաչիկյան
Էրիկ Բաղդասարյան

Երիտասարդական հավաքական․

Համլետ Մանուկյան
Մամիկոն Խաչատրյան
Ռոբերտ Գյուլումյան
Շեքսպիր Գևորգյան

  • Կիսվել: