ԵԱ․ Հայաստանի 3 մարմնամարզիկ պայքարում է մեդալների համար․ ուղիղ
Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքների եզրափակիչները, որտեղ Հայաստանն ունի 3 մասնակից:
Ապրիլի 15-ին ընթանում է ազատ վարժությունների, նժույգ թափեր եւ օղակների վարժությունների եզրափակիչները (ուղիղ եթեր): Հայաստանը մասնակից ունի նժույգ թափերում եւ օղակների վարժություններում:
Նժույգ թափերում տիտղոսի համար կպայքարի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 24-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը դարձավ նժույգ թափեր վարժության ոսկե մեդալակիր:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը Անթալիայում անցկացվող առաջնության նժույգ թափեր վարժության որակավորման փուլը հաղթահարել է 14.266 միավորով:
Ավելի ուշ տեղի կունենա օղակների վարժության եզրափակիչը:
Մեդալների համար կպայքարեն Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը:
Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը 14.800 միավորով երկրորդ տեղից է դուրս եկել եզրափակիչ, Արթուր Ավետիսյանը՝ 14.666 միավորով 5-րդ:
Ապրիլի 16-ին Արթուր Դավթյանը կմասնակցի նաեւ հենացատկի եզրափակիչին: Որակավորման փուլում այս վարժության աշխարհի գործող չեմպիոնը ամենաբարձր՝ 15.066 միավորով է դուրս եկել եզրափակիչ:
Ապրիլի 13-ին տեղի ունեցած բազմամարտի եզրափակիչում Արթուր Դավթյանը զբաղեցրել է չորրորդ տեղը:



