հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵԱ․ Հայաստանի 17 ծանրորդ դուրս կգա մրցահարթակ

ԵԱ․ Հայաստանի 17 ծանրորդ դուրս կգա մրցահարթակ

Փետրվարի 12-20-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 17 ծանրորդով:

Տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Հակոբ Մկրտչյան (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Պետրոս Պետրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան (+109 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ): Պահեստայիններ են՝ Գառնիկ Չալոյանը (61 կգ) եւ Արա Աղանյանը (96 կգ):

Կանանց հավաքականում հանդես կգան Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) , Իզաբելա Յայլյանը (55 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ)  եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Հայաստանի Սոֆիայի մրցահարթակում կպայքարի նաեւ օլիմպիական վարկանիշների համար: Տղամարդկանց հավաքականն արդեն ապահովել է երեք ուղեգիր:

  • Կիսվել: