ԵԱ․ Հայաստան - Բուլղարիա՝ ուղիղ եթեր
Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականի 2025թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վերջին տնային խաղում ընդունել է Բուլղարիայի հավաքականին։
ՀՖՖ-ն ներկայացնում է ուղիղ հեռարաձակում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնից։
C լիգայի չորրորդ խմբում Հայաստանի թիմը 4 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Բուլղարիան 3 միավորով երրորդն է։ Առաջատարն է Ռումինիան, որը 5-րդ տուրում 3:0 հաշվով հաղթեց Ղազախստանին եւ 15 միավորով ապահովել է առաջին տեղն ու B լիգայի ուղեգիրը։