շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները

ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները

Հայաստանի շախմատիստները շարունակում են մնալ առաջատարների շարքում Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:

6 խաղափուլից հետո Տիգրան Համբարձումյանը ունի 5.5 միավոր և կիսում է 1-2-րդ տեղերը մինչև 12 տարեկան պատանիների խմբում:

Ալեքս Սահակյանը ունի 5 միավոր և բաժանում է 1-4-րդ տեղերը մինչև 18 տարեկան պատանիների խմբում: Այս տարիքային խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 4.5 միավոր:

Բենիկ Ագասարովը ունի 5 միավոր և բաժանում է 2-7-րդ տեղերը մինչև 14 տարեկան պատանիների խմբում: Այս տարիքային խմբում Ռուդոլֆ Փաշիկյանը ունի 4.5 միավոր:

Վոլոդյա Թորոսյանը ունի 4.5 միավոր միմչև 14 տարեկան տղաների խմբում:

Անահիտ Մուրադյանը ունի 4.5 միավոր և բաժանում է 5-8-րդ տեղերը մինչև 18 տարեկան աղջիկների խմբում:

Անի Նահապետյանը և Սոնա Կրկյաշարյանը ունեն 4.5 միավոր մինչև 14 տարեկան աղջիկների խմբում:

Սոֆիա Բաղրամյանը ունի 4.5 միավոր և բաժանում է 4-9-րդ տեղերը մինչև 8 տարեկան աղջիկների խմբում:

Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ:

  • Կիսվել: