ԵԱ․ Հայ բռնցքամարտիկների մրցակիցները
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են ամբողջական կազմերով: Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցներն ու մեկնարկային մենամարտերի օրերը:
Առաջինը ռինգ դուրս կգան տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչները: Ապրիլի 19-ին պայքարի մեջ կմտնեն Արթուր Սահակյանը (60 կգ) եւ Վախթանգ Հարությունյանը (75 կգ):
60 կգ քաշային Արթուր Սահակյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանի հետ:
75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը 1/8 եզրափակիչում կմենամարտի հունգարացի Սոմա Մեսթերի հետ:
Ապրիլի 20-ին ռինգ դուրս կգան Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):
71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը որակավորման փուլում կմրցի Հունգարիան ներկայացնող Ռոմեո Բուզայի հետ:
Եվրոպայի փոխչեմպիոն, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի մրցակիցը մեկնարկային 1/8 եզրափակիչում կլինի որակավորման փուլի Արջան Իսենի (Հյուսիսային Մակեդոնիա) - Միքայիլ Ցամալիդիս (Հունաստան) զույգի հաղթողը:
Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի մրցակիցը նույնպես հայտնի կդառնա որակավորման փուլից հետո, որտեղ մրցելու է Օլաֆ Կազիմիերց Պերա (Լեհաստան) - Դավիդ Միչալեկ (Սլովակիա) զույգը:
Աշխարհի փոխչեմպիոն, +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը որակավորման փուլում կփորձի հաղթահարել Ավստրիայի ներկայացուցիչ Ահմեդ Հագագի արգելքը:
Ապրիլի 21-ին ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) եւ Համլետ Հարությունյանը (86 կգ):
Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 1/8 եզրափակիչում կհանդիպի որակավորման փուլի Անի Հախիլարի (Ալբանիա)- Յակուբ Կրժպյեդ (Լեհաստան) զույգի հաղթողին:
63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը 1/8 եզրափակիչում կմրցի Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Կովաչի հետ:
67 կգ քաշային Արարատ Հարությունյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի լեհ Մատեուս Գրեժբերը:
86 կգ քաշային Համլետ Հարությունյանը նույնպես կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ կպայքարի սլովակ Ժոզեֆ Կոստուրի հետ:
Ապրիլի 24-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչները: Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը եւ Դավիթ Եգորյանը կմեկնարկեն քառորդ եզրափակիչներից:
48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանի մրցակիցը կլինի վրացի Սախիլ Ալախվերդովին:
51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը կմենամարտի որակավորման փուլի Կոսմին Պեդրե Գիրլեանու (Ռումինիա)- Ռաֆայել Լոզանո Սերանո (Իսպանիա) զույգի հաղթողի հետ: 54 կգ քաշային Դավիթ Եգորյանն էլ կպայքարի որակավորման փուլի Ջիանիս Սալոցկիխ (Բելառուս)- Գաբոր Վիրբան (Հունգարիա) զույգի հաղթողի հետ:
Կանանց Հայաստանի թիմը պայքարի մեջ կմտնի ապրիլի 22-ից:
Առաջինը ռինգ դուրս կգան Լուսինե Գեւորգյանը, Լիլիթ Դալաքյանը եւ Էլիդա Քոչարյանը:
48 կգ քաշային Լուսինե Գեւորգյանը մեկնարկային որակավորման փուլում կհանդիպի ադրբեջանցի Անախանիմ Իսմայիլովային:
54 կգ քաշային Լիլիթ Դալաքյանը որակավորման փուլում կմրցի հունգարացի Խաննա Լակոտարի հետ:
60 կգ քաշային Էլիդա Քոչարյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի Հունաստանի ներկայացուցիչ Օլգա Պավլինա Պապադատոն:
Ապրիլի 23-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչները: Անուշ Գրիգորյանը, Սոնա Հարությունյանը եւ Անի Հովսեփյանը կմեկնարկեն քառորդ եզրափակիչներից:
Երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը կիսաեզարփակիչի ուղեգիրը կվիճարկի ռումինացի Միխայելա Բադեսկուի հետ:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 63 կգ քաշային Սոնա Հարությունյանի մրցակիցը կլինի որակավորման փուլի Թամարա Կուբալովա (Սլովակիա)- Ասունտա Կանֆորա (Իտալիա) զույգի հաղթողը:
Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը կմրցի ռումինացի Կրինուտա Անդրա Նիկոլետա Սեբեի հետ:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
- ԼՐԱՀՈՍ
10:31 , 18 ապրիլի
ԵԱ․ Հայ բռնցքամարտիկների մրցակիցները10:02 , 18 ապրիլի
Կոնֆերենցիաների լիգա․ Օրվա հանդիպումները09:52 , 18 ապրիլի
Հավակնորդների մրցաշար․ Նեպոմնյաշչին հաղթեց Վիդիտին եւ միանձնյա առաջատարն է09:03 , 18 ապրիլի
Եվրոպայի լիգա․ Օրվա հանդիպումները02:20 , 18 ապրիլի
Չեմպիոնների լիգա․ Կիսաեզրափակիչի զույգերը01:51 , 18 ապրիլի
ՉԼ․ «Ռեալը» 11-մետրանոցներով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)00:54 , 18 ապրիլի
«Բավարիան» դուրս թողեց «Արսենալին», «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը» պայքարը շարունակում են լրացուցիչ ժամանակում (տեսանյութ)23:50 , 17 ապրիլի
ՉԼ․ «Ռեալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» առաջին խաղակեսում (տեսանյութ)23:18 , 17 ապրիլի
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության մեդալակիրները (ֆոտո)22:03 , 17 ապրիլի
ՉԼ․ «Բավարիայի» եւ «Արսենալի» մեկնարկային կազմերը
- ՖԵՅՍԲՈՒՔ
- NEWS.AM SPORT EXCLUSIVE
- 20:29 , 16 ապրիլի
Հակոբ Սերոբյան․ Հուսամ՝ Վահագն Դավթյանին կհաջողվի դառնալ ոսկե մեդալակիր եւ նվաճել օլիմպիական ուղեգիր - 15:16 , 15 ապրիլի
Կարեն Աղամալյան․ Հովհաննես Բաչկովը ցանկանում է պայքարել օլիմպիական ուղեգրի համար - 10:07 , 6 ապրիլի
Ֆերդինանդ Կարապետյան․ Առաջին անգամ եմ լսում, որ ես այլեւս Հայաստանի հավաքականում չեմ - 10:09 , 30 մարտի
Հովհաննես Դավթյան․ Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճելն իրատեսական չէ մեր հավաքականի համար
- ՄԱՐԶԱՁԵՎԵՐԸ՝ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ
- » Աթլետիկա
- » Ամերիկյան ֆուտբոլ
- » Առագաստանավային սպորտ
- » Ավտո | մոտո
- » Արեւելյան մարտարվեստներ
- » Բադմինտոն
- » Բազկամարտ
- » Բասկետբոլ
- » Բեյսբոլ
- » Բիլիարդ
- » Բոուլինգ
- » Բռնցքամարտ
- » Գեղասահք
- » Գեղարվեստական մարմնամարզություն
- » Գոլֆ
- » Գրեփլինգ
- » Էքստրեմալ մարզաձեւեր
- » Ըմբշամարտ
- » Թենիս
- » Թիավարություն
- » Խառը մենամարտեր (MMA)
- » Ծանրամարտ
- » Կիբերսպորտ
- » Կրիկետ
- » Հանդբոլ
- » Հեծանվասպորտ
- » Հոկեյ
- » Հրաձգություն
- » Ձիասպորտ
- » Ձմեռային մարզաձեւեր
- » Ձյուդո
- » Մականախաղ
- » Նարդի
- » Նետաձգություն
- » Շախմատ
- » Ունիվերսալ մարտեր
- » Պաուերլիֆթինգ
- » Պարալիմպիկ սպորտ
- » Պոկեր
- » Ջրային մարզաձեւեր
- » Ռեգբի
- » Սամբո
- » Սեղանի թենիս
- » Սուսերամարտ
- » Սպորտային մարմնամարզություն
- » Սպորտային պարեր
- » Սքվոշ
- » Վոլեյբոլ
- » Օլիմպիական
- » Ֆիթնես | Բոդիբիլդինգ
- » Ֆուտբոլ
- » Ֆուտզալ