չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
ԵԱ. Արթուր Ավետիսյանի եւ Վահագն Դավթյանի արդյունքները

ԵԱ. Արթուր Ավետիսյանի եւ Վահագն Դավթյանի արդյունքները

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության որակավորման փուլը, որին Հայաստանը մասնակցում է 6 մարմնամարզիկով:

Հայաստանի թիմից առաջինը մրցահարթակ դուրս եկան Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը, որոնք մասնակցեցին օղակների վարժության որակավորման փուլին:

Արթուր Ավետիսյանը վաստակեց 14,333 միավոր, Վահագն Դավթյանը՝ 14, 166 միավոր: Քիչ անց մրցահարթակ դուրս կգան Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Գագիկ Խաչիկյանը:

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը կմասնակցի հենացատկի վարժության որակավորման փուլին: Աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը, Եվրոպայի գործող չեմպիոն Համլետ Մանուկյանը եւ Գագիկ Խաչիկյանը կփորձեն հաղթահարել նժույգ թափեր վարժության որակավորման փուլի արգելքը:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի օգոստոսի 24-ին:

  • Կիսվել: