ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵԱ 4-րդ օր. մրցագորգ է դուրս գալու Անուշ Արշակյանը

ԵԱ 4-րդ օր. մրցագորգ է դուրս գալու Անուշ Արշակյանը

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԵԱ-ում պայքարը կսկսեն 64 կգ կանայք և 73 կգ տղամարդիկ:

Հայաստանի ներկայացուցիչներից Անուշ Արշակյանը կպայքարի B ենթախմբում, որի մեկնարկը կլինի 11:30-ին:

Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ  55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր:

Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

  • Կիսվել: