կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ձյուդոյի Մ23 ԵԱ-ում Հայաստանը կունենա 5 մասնակից

Ձյուդոյի Մ23 ԵԱ-ում Հայաստանը կունենա 5 մասնակից

Վրաստանի Գորի քաղաքում  ուսումնամարզական հավաքն ավարտել է մինչև 23 տարեկան ձյուդոիստների Հայաստանի հավաքականը, որը գլխավոր մարզիչ  Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ մեկնել է  Բոսնիա  եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը:

Այնտեղ հոկտեմբերի 27-ին կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը:  Հայաստանը կներկայացնեն Երվանդ Ներսեսյանը (60 կգ), Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ  Ղալաչյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը  և Արսեն Ավեդիսյանը  (երկուսն էլ՝ 73 կգ):

Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 29-ին:

  • Կիսվել: