երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դյոմերսի Մբոկանին կխաղա հայկական ակումբում ու կդառնա ՀՊԼ պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը

Դյոմերսի Մբոկանին կխաղա հայկական ակումբում ու կդառնա ՀՊԼ պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի խաղացող և այնպիսի ակումբների նախկին ֆուտբոլիստ, ինչպիսիք են Կիևի «Դինամոն», «Անդերլեխտը», «Մոնակոն» և «Վոլֆսբուրգը», Դյոմերսի Մբոկանին պայմանագիր կկնքի Երևանի «Նոայի» հետ։ Այս մասին գրում է Sportball24-ը:

Դյոմերսի Մբոկանին այժմ 37 տարեկան է, բայց շարունակում է մնալ շարքերում։ Բելգիայի առաջնությունում իր վերջին մրցաշրջանում «Վաասլանդ-Բևերենի» կազմում նա խփել է 16 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Այսպիսի հարձակվող Հայաստանի առաջնությունում դեռ չի եղել, թեև այստեղ հանդես եկող Յոհան Գուֆրանն ու Յայա Սանոգոն ևս թոփ-ակումբներում խաղալու փորձ ունեին։

Իր կարիերայի ընթացքում Մբոկանին հանդես է եկել գերմանական Բունդեսլիգայում, Ֆրանսիայի Լիգա 1-ում և Անգլիայի Պրեմիեր լիգայում, սակայն իր գոլերի մեծ մասը խփել է Բելգիայում և Ուկրաինայում։

Կոնգոյի հավաքականի կազմում անցկացրած 48 խաղում Մբոկանին խփել է 22 գոլ։

Ինչպես հայտնի է դարձել Sportball24.com-ին՝ «Նոայի» նորեկ Դյոմերսի Մբոկանին ամսական կվաստակի մոտ 30 հազար դոլար:

Նա կդառնա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ամենաբարձր վարձատրվող խաղացողը ոչ միայն այս մրցաշրջանում, այլև ողջ պատմության ընթացքում։

  • Կիսվել: