ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Դու ակումբի խորհրդանիշն էիր․ Մխիթարյանը՝ Ռոյսին

Դու ակումբի խորհրդանիշն էիր․ Մխիթարյանը՝ Ռոյսին

Հենրիխ Մխիթարյանը, Յուրգեն Կլոպը, Էրլինգ Հոլանդը, Ջեյդոն Սանչոն և Դորտմունդի «Բորուսիայի» այլ նախկին ֆուտբոլիստներ տեսաուղերձով դիմել են Մարկո Ռոյսին, ով վերջերս հայտարարել էր դորտմունդյան ակումբից հեռանալու մասին։
 

«Ցավում եմ, երբ լսում եմ, որ այսքան տարի հետո հեռանում ես Դորտմունդի «Բորուսիայից»։ Դու ակումբի խորհրդանիշն էիր, այս թիմի համար ամեն ինչ էիր։ Բայց քո ճանապարհորդությունը շարունակվում է: Մաղթում եմ քեզ ամենայն բարիք քո կյանքի հաջորդ գլխում: Շնորհակալություն և շուտով կտեսնվենք, իմ ընկեր»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանի տեսաուղերձը՝ 5։52 րոպից։

  • Կիսվել: