ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դեմբելեն պաշտոնապես տեղափոխվեց ՊՍԺ

Դեմբելեն պաշտոնապես տեղափոխվեց ՊՍԺ

Ֆրանսիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարիերան կշարունակի Փարիզի ՊՍԺ-ում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ ՊՍԺ-ում Դեմբելեն կխաղա 28 համարի մարզաշապիկով։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:

  • Կիսվել: