ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դավիթ Գրիգորյանը՝ սամբոյի աշխարհի փոխչեմպիոն

Դավիթ Գրիգորյանը՝ սամբոյի աշխարհի փոխչեմպիոն

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում շարունակվող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանը նվաճեց արծաթե մեդալ։

88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը, հաջորդաբար հաղթելով ֆրանսիացի, վրացի և ադրբեջանցի մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար պայքարում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Ռյաբովին։

71 կգ քաշային Կառլեն Մահինյանը պարտվեց առաջին գոտեմարտում ու դուրս մնաց պայքարից: Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը 64 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը նվաճել էր բրոնզե մեդալ:

Հայաստանի թիմը 8 մարզիկով է մեկնել աշխարհի առաջնությանը։

  • Կիսվել: